Հայտարարագրողները արդեն ստացել են շուրջ 1,2 մլն դոլար, հետվերադարձի դիմողների թիվը քառապատկվել է. Գաբրիելյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «Բեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հայտարարագրողները արդեն ստացել են շուրջ 1,2 մլն դոլար, հետվերադարձի դիմողների թիվը գրեթե քառապատկվել է։
Համեմատության համար նշեմ, որ նախորդ տարի մոտ 60,000 քաղաքացուց ընդամենը 3,800-ը (6.2%) էր դիմել 100,000 դրամ վերադարձի համար։ Մինչև այս պահը գումարը կազմել է 450 մլն դրամ կամ մոտ 1,2 մլն դոլար:
Առաջիկայում խորհրդարանում կհյուրընկալեմ այդ գումարը ստացած քաղաքացիների։
Միասին կփորձենք ցույց տալ, թե ինչ պարզ քայլերով և ինչ կարճ ժամանակում է հնարավոր հաստատել հայտարարագիրը և ստանալ մինչև 100,000 դրամ՝ նախորդ տարում կատարած կրթական կամ առողջապահական ծախսերի դիմաց։
Հարգելի քաղաքացի, եթե այս մասով ունես խնդիր, հարցեր, օգնություն, գրիր ինձ նամակով:
Նախորդ գրառումս փոխեցի, մի վրիպակ կար»,- գրել է Գաբրիելյանը:
