Ադրբեջանը 1 մլն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել Ուկրաինային

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 1 մլն դոլար է հատկացրել երկրի էներգետիկայի նախարարությանը՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։

Պետության ղեկավարի համապատասխան հրամանը հրապարակվել է նրա կայքում: Այս մասին հայտնում է Տասս-ը:

Փաստաթղթի համաձայն՝ միջոցները նախատեսված են Ադրբեջանում արտադրված էլեկտրասարքավորումների գնման և Ուկրաինա՝ որպես մարդասիրական օգնության առաքման համար։

2023 թվականի հուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև 7.6 միլիոն մանաթի չափով գումար է հատկացրել երկրի էներգետիկայի նախարարությանը՝ Ուկրաինա էլեկտրական սարքավորումներ գնելու և առաքելու համար։

You may also like...