Գեվորգ Պապոյանը եվ Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչը քննարկել են ներդրումների արդյունավետ կառավարման վերաբերյալ հարցեր
Նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 5-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը և Լիլյա Սիրականյանը։
Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ անդրադարձել են արտահանման ռազմավարության տեսլականին, կորպորատիվ կառավարման վերաբերյալ պետական քաղաքականության հիմնադրույթներին, ներդրումների արդյունավետ կառավարմանը։
Առանձին անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում նախատեսվող միջազգային չափանիշներին համապատասխան արդյունաբերական գոտիների և լոգիստիկ կենտրոնների ստեղծմանը։
Կողմերը կարևորել են փորձի և գիտելիքների փոխանակման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հայաստանում տնտեսական քաղաքականության ձևավորմանը և կառավարման համակարգի ամրապնդմանը։
