Եկամուտների մեծ մասն ավտոմատ կլրացվի․ ՊԵԿ նախագահ (տեսանյութ)
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Ազգային ժողովում համընդհանուր հայտարարագրման թեմայով քննարկման ընթացքում ներկայացրել է հայտարարագրման ավտոմատացման ծրագրերը։
Հակոբյանը պարզաբանել է՝ ավտոմատ լրացվելու են հիփոթեքային վարկերի տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադարձը, ուսման վարձի վերադարձը, շահաբաժինների դիմաց եկամտային հարկի վերադարձը, կուտակային կենսաթոշակի պետական հատկացումները, տաքսիների հարկման համակարգով ստացված եկամուտները, Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի տեղեկատվությունը՝ ավանդներ, արժեթղթեր, վարկեր, փոխառություններ, ապահովագրական հատուցումներ և այլ եկամուտներ, նպաստները, կենսաթոշակները, սոցիալական օժանդակության վճարումները, «Զինապահ» հիմնադրամից ստացվող հատուցումները։
«Սրանք առաջիկա ծրագրեր են և ներդնելու պարագայում բազմաթիվ հայրենակիցների եկամուտների մեծ մասը ավտոմատ կերպով լրացվելու է, և նրանցից պահանջվելու է միայն մտնել, ստուգել և հաստատել»,- նշել է նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
