Ադրբեջանը Ռուսաստանի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան

Ադրբեջանը ծրագրում է Ռուսաստանի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաուի մերձակայքում տեղի ունեցած AZAL ինքնաթիռի կործանման գործով։ Այս մասին հայտնում է APA-ն։

Հիշեցնենք, որ աղետի հետևանքով զոհվել էր 38 մարդ, վիրավորվել՝ 29-ը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ողբերգության պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը և Մոսկվայից պահանջել է ընդունել իր մեղքը ու պատժել մեղավորներին։

You may also like...