ՀՀ օդանավակայաններում կներդրվեն բիոմետրիկ եվ նոր սերնդի սարքավորումներ

ՀՀ օդանավակայաններում կներդրվեն բիոմետրիկ և նոր սերնդի սարքավորումներ, այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։

Նշվում է, որ ներդրվելու է մուտքի հսկողության բիոմետրիկական սարքավորումներ և «Rapiscan RTT110» տիպի ուղեբեռների զննման նոր սերնդի սարքավորում, որը կապահովի ուղեբեռների 98%-ի զննում, իսկ 2%-ի զննումը, որը սարքավորումը ավտոմատ կուղարկի 2-րդ փուլ, կիրականացվի առանձին սարքավորմամբ։

Սա հնարավորություն կտա օդանավակայաններում ապահովել ուղեբեռների արագ զննման ընթացակարգեր՝ լիարժեք պահպանելով ԻԿԱՕ-ի (Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպություն) կողմից սահմանված չափորոշիչները։

You may also like...