ՀԱՊԿ-ի հարցերով խորհրդարանական հանձնաժողովների նախագահները կհանդիպեն Մոսկվայում 

ՀԱՊԿ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարները փետրվարի 7-ին Մոսկվայում կհանդիպեն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Վաղը մենք կհանդիպենք ՀԱՊԿ-ի հարցերով հանձնաժողովների նախագահների հետ, մի քանի ժամ  կաշխատենք»,- ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։

Հիշեցնենք՝ Հայաստանը տևական ժամանակ սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, այդ թվում՝ համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։

You may also like...