2024 թվականի ընթացքում Հայաստան է այցելել ավելի քան 2 միլիոն 208 հազար զբոսաշրջիկ․ Գեվորգյան

2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն է այցելել 2 միլիոն 208 հազար 179 զբոսաշրջիկ, 2023 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ՝ նվազումը կազմել է 4.6 տոկոս։

Նշեմ, որ 2023 թվականի հունվար–դեկտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2 միլիոն 216 հազար մարդ։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Զբոսաշրջային կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

«Եթե համեմատենք տնտեսապես ամենաակտիվ և հաջողված 2019 թվականի հետ՝ եթե այս տարի 2.2 միլիոն զբոսաշրջիկ ենք ունեցել, 2019–ին ունեցել ենք ընդամենը 1.8 միլիոն զբոսաշրջիկ։ Վերջին 5 տարիներին գրանցել ենք 16 տոկոս աճ զբոսաշրջության ոլորոտում»,– նշել է կոմիտեի նախագահը։

Նրա խոսքով՝ սա շատ կարևոր ցուցանիշ է, որը պետք է բարելավվել։

Գևորգյանը նաև մեջբերել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքերը․ «Առնվազն այնքան մարդ  պետք է այցելի Հայաստանի Հանրապետություն, որքան մարդ ապրում է ՀՀ–ում»։

«Մեր 5 տարիների նշաձողը 3 միլիոն զբոսաշրջիկի այցելությունն է Հայաստան»,– հավելել է նա։

You may also like...