Սիմոնյանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Վալերի Դե Բուի հետ:

387.jpg (496 KB)

ԱԺ հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր` անդրադարձ կատարելով նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման բազմակողմ օրակարգին եւ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների թեմային:

388.jpg (285 KB)

«Ալեն Սիմոնյանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ դրա իրագործմամբ տարածաշրջանի երկրների համար ընձեռվող նոր հնարավորությունները:

389.jpg (368 KB)

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին ու տարածաշրջանային հետաքրքրության այլ հարցերի»,- ասված է հաղորդագրության մեջ:

390.jpg (371 KB)

 

You may also like...