Ջերմուկը նոր տիտղոս ստացավ, կհիշվի նաեվ որպես Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մայրաքաղաք. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը Ջերմուկում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը:

16036_am_2.jpg (151 KB)

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը, «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի անդամներ, կազմկոմիտեի անդամներ:

16036_am_3.jpg (119 KB)

Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին և նշել. «Ես, անկեղծ ասած, չէի սպասում, որ այսքան լուսավոր մի տոնի կվերածվի Ձմեռային երկրորդ խաղերը, որովհետև բացման խոսքի ընթացքում ասացի, թե որքան դժվար տրվեց մեզ այդ որոշումը: Բայց, կարծում եմ, երբ երկու տարի առաջ այդ որոշումը կայացնում էինք, մենք հաջողեցինք:

Հաջողեցինք, որովհետև բոլոր խաղերին մենք տեսանք մրցակցություն, բոլոր խաղերին մենք տեսանք միասնություն, բոլոր խաղերին մենք տեսանք եղբայրություն: Յուրաքանչյուր այսպիսի միջոցառում մեզ համար կարողությունները զարգացնելու հնարավորություն է, որովհետև գիտեք, որ Հայաստանը հատկապես վերջին տարիներին և առաջիկա տարիներին մարզական մեծ միջոցառումներ է հյուրընկալելու»,-ասել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ 2027թ. Հայաստանը հյուրընկալելու է Համահայկական խաղերը, Ֆրանկոֆոնիայի խաղերը և մի շարք այլ մեծ միջոցառումներ:

16036_am_4.jpg (82 KB)16036_am_5.jpg (78 KB)16036_am_7.jpg (81 KB)

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Վայոց Ձորի, հատկապես՝ Ջերմուկ քաղաքի հայրենակիցներին այս հյուրընկալության համար: «Կարծում եմ, որ Ջերմուկը մի նոր տիտղոս ստացավ, և Ջերմուկը այսուհետ կհիշվի նաև՝ որպես Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մայրաքաղաք, այնպես՝ ինչպես օլիմպիական քաղաքներն են հիշում»,-իր խոսքն ամփոփել է Արայիկ Հարությունը:

16036_am_6.jpg (82 KB)16036_am_8.jpg (160 KB)16036_am_9.jpg (171 KB)16036_am_10.jpg (158 KB)

 

You may also like...