Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները նորից լարվել են. ՀՀ-ն պետք է օգտվի այս հնարավորությունից. Գեղամյան

Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները նորից մտել են լարվածության շրջան:

Ընդ որում` հրապարակային լարվածության:

Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Ի՞նչ պիտի անի նման իրադրությունում Հայաստանի ազգային, պետակամետ ղեկավարը:

Ճիշտ է, ողջ ուժերը կենտրոնացնի` օգտվելու բացված այս փոքր հնարավորության պատուհանից:

Բայց դրա փոխարեն մի շաբաթ է` ԱՄՆ-ում է, մի հատ միջանցքում նկար ունենալու համար: Առանց որևէ իրական օրակարգի»,- գրել է Գեղամյանը:

You may also like...