Ե՞րբ կունենա Շիրակի մարզը իր սեփական սպանդանոցները․ պարզաբանել է Շիրակի մարզպետը (տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շիրակի մարզի անասնապահներն ու մսավաճառները նախօրեին բողոքի ակցիա են իրականացրել Շիրակի մարզպետարանի շենքի մոտ։
Նրանք մարզպետից պահանջում էին կարգավորել մարզի սպանդանոցների խնդիրը, նշելով, որ դրանց թիվը քիչ է և իրենք իվիճակի չեն մորթի համար անասունները տեղափոխել համայնքի-համայնք։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր կարճ ճեպազրույց է ունեցել մարզում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Մարզպետն անդրադարձել է սպանդանոցների խնդրին, խոսել դրանց կարևորության մասին, ներկայացրել սպանդանոցներ հիմնելու պետական աջակցության ծրագրերն ու դրանց արդյունավետությունը։

Դավիթ Առուշանյանն անընդունելի է համարել տնտեսվարողների, գյուղացիների իրական խնդիրը քաղաքական պրոցեսների մեջ ներքաշելը և այլ կերպ ներկայացնելը՝ նշելով, որ թե որպես մարզպետ, թե որպես ԱԺ պատգամավոր մշտապես փորձել է լիազորությունների շրջանակում աջակցել մսավաճառներին։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում։

You may also like...