Դոնի Ռոստովը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակմանը

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Դոնի Ռոստովում 14 հարկանոց բազմաբնակարան շենքում վնասվել են պատուհաններ և պատուհանների շրջանակ։

Այս մասին Telegram-ում հայտնել է Ռոստովի մարզի նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը։

«Տեղում աշխատում են փրկարարական խմբեր, ժամանել են նաև ավտոբուսներ՝ տարհանված բնակիչներին տաքացնելու համար։

Պոլյանիչկոյի անվան թիվ 20 լիցեյը պատրաստվել է մարդկանց համար ժամանակավոր կացարան և սննդի կենտրոն դառնալու համար»,- նշել է Սլյուսարը։

You may also like...