Հայաստանը հաստատում է Լիբանանի հետ համագործակցությունն ամրապնդելու իր պատրաստակամությունը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լիբանանի նորանշանակ վարչապետին:

«Անկեղծորեն շնորհավորում ենք Նաուաֆ Սալամին՝ Լիբանանի վարչապետ նշանակվելու և կառավարության ձևավորման առթիվ:

Մաղթում ենք Ձեզ հաջողություններ ձեր պատասխանատու  գործում՝ ի շահ երկրի և ժողովրդի։

Հայաստանի Հանրապետությունը հաստատում է Լիբանանի հետ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու իր պատրաստակամությունը»,- նշել է նա սոցցանցի իր էջում։

You may also like...