Կոպիրկինը բացառել է Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին եվ ԵՄ-ին

Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին ոչ գործնական, ոչ տեսականորեն անհնար է:

Այս մասին «Ռիա նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով, Ռուսաստանը անսասան հարգում է Հայաստանի ինքնիշխան իրավունքը՝ ընտրելու իր արտաքին քաղաքականությունը և արտաքին տնտեսական գործընկերներին։

Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ-ին Հայաստանի զուտ կամավոր անդամակցությունը կապված է եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում որոշակի պարտավորությունների հետ: Ըստ դեսպանի՝ Ռուսաստանը ենթադրում է, որ Հայաստանի ղեկավարությունը դեռ չի ծրագրում դուրս գալ ԵԱՏՄ-ից:

«Այս փուլում մենք ելնում ենք Հայաստանի ղեկավարության հայտարարություններից ԵԱՏՄ-ից դուրս գալու թեմայի բացակայության մասին հանրապետության քաղաքական օրակարգում»,- ասել է դեսպանը։

You may also like...