Քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման առավել պարզեցված տարբերակի անցնելու ձեվաչափը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում` քննարկելու Էլեկտրոնային առողջապահության գործարկման ընթացքում առաջացող հարցերը:

476805027_938267971828407_352447968097009142_n.jpg (105 KB)

Ինչպես հայտնել են նախարարությունից, պետական ու մասնավոր բժշկական խոշոր կազմակերպությունների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ինչպես նաև «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի ղեկավարների մասնակցությամբ քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման առավել պարզեցված տարբերակի անցնելու ձևաչափը:

476805516_938268201828384_9073565999420593930_n.jpg (176 KB)

Աշխատանքներ կտարվեն դեղատոմսի էլեկտրոնային դուրսգրման գործառույթը բժիշկների կողմից պատշաճ իրականացնելու համար:

Այս թեմայով նախարարը աշխատանքային հանդիպում կունենա նաև դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

You may also like...