Թուրքիայի եվ Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։
Թուրքիայի արտաքին գերատեսչության աղբյուրները հայտնել են, որ Ֆիդանն ու Արաղչին քննարկել են երկկողմ հարցերն ու Պաղեստինում տիրող իրավիճակը։
Արաղչին առաջարկել է խնդրի առնչությամբ «Իսլամական համագործակցություն» կազմակերպության արտգործնախարարների արտահերթ նիստ գումարել։
Արաղչին, մատնանշելով Իրանի ու Թուրքիայի լավ հարաբերությունները, դրական է գնահատել երկու երկրների միջև վերջին շրջանում անցկացված քաղաքական խորհրդակցությունները և հարաբերությունների զարգացման համար ընդգծել դրանց շարունակման կարևորությունը:
Հաքանը ևս գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքից և շեշտել համագործակցության ընդլայնման կարևորությունը և ընդգծել, որ բոլոր իսլամական երկրները պետք է աջակցեն պաղեստինցիների իրավունքներին և ողջունել ԻՀԿ արտահերթ նիստ անցկացնելու Արաղչիի առաջարկը:
