Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու առաջին պիոները ՌԴ նախագահն է. ԱԺ նախագահ
Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու առաջին պիոները ՌԴ նախագահն է։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձկավել է տեսանյութը, երբ մի քանի օր անց Նոյեմբերի 9-ից, ՌԴ նախագահը հայտարարեց, որ դա Ադրբեջանի տարածքն է, և դրանից հետո դեկտեմբերի 11-ին նա դա կրկնեց։ ՀՀ-ին նման բանի մեջ մեղադրելը խուսափողական գործելաոճ է։
Ամբողջ աշխարհը, այդ թվում ՌԴ-ի ներսում իրրենք էլ շատ լավ գիտեն, թե ոնց իրենք մեզ մենակ թողեցին»,- հավելեց նա։
