Ադրբեջանի եվ ՌԴ-ի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում տարածաշրջանում․ Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ որևիցե իրադարձություն տարածաշրջանում տեղի չի ունենում առանց մեծ խաղացողների դրական կամ բացասական միջնորդությունների ու միջամտությունների փորձերի։
Ըստ Սիմոնյանի՝ Ադրբեջանի և ՌԴ-ի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում և խաղացել վերջին ժամանակների բոլոր գործողությունների ընթացքում։
«Օրինակ՝ Ադրբեջանի բանակցելու պատրաստակամությունը կոնկրետ տեղերում դրանից հրաժարվելը, հռետորաբանության համահունչ լինել Հայաստանի և Հայաստանի ներքին քաղաքականության նկատմամբ»,- նկատեց նա։
Հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Բաքուն Մոսկվայի հետ կոմունիկացնում է բանակցող փաթեթը, Սիմոնյանը ասաց․ «Ես չեմ կարող ասել և չեմ կարող բացառել որևէ բան, բայց կարծում եմ, որ ադրբեջանական կողմը հասկանում է, որ ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունն ու անկախության ապագան և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու դրա ապագան փոխկապակցված են, և դա մեր ձեռքում է։ Այսօր պատմական շանս ունենք հարցը մեկընդմիշտ լուծելու»։
