Բուքմեյքերական ընկերություններին վերաբերող նախագիծը քննարկվելու է վարչապետի գլխավորությամբ. Սարգսյան (տեսանյութ)

«Իմ կողմից ներկայացված նախագծով սահմանվում է բուքմեյքերական ընկերությունների համար սահմանել ևս 10 տոկոս շրջանառության հայտ, բացի այն  հարկերից և տուրքերից, որոնք այժմ գոյություն ունեն»։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Նախագիծը  քննարկվել է Կառավարությունում, նախարարների կոմիտեի նիստում և տրվել է դրական  եզրակացություն, դրանից հետո նաև կառավարության նիստում է տրվել դրական  եզրակացություն և հավանություն է տրվել նախագծին:

Կառավարության դրական եզրակացությամբ նախագիծը եկել է Ազգային ժողով:Ինչպես նաև տեսաք, որ Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց և տնտեսական հանձնաժողովը ևս տվեց դրական եզրակացություն, սակայն  ինձ վարչապետի աշխատակազմից դիմել են, որպեսզի հարցը ևս մեկ անգամ քննարկվի վարչապետի գլխավորությամբ վաղը չորեքշաբթի օրը:

Այդ իսկ պատճառով նախագիծը այս լիագումար նիստի օրակարգում չի ներառվել , կներառվի հաջորդ քառօրիայում»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ անհրաժեշտություն է առաջացել գործըներների կողմից ևս մեկ անգամ քննարկել նախագիծը, քանի որ վարչապետը այս օրերին գտնվում է Ֆրանսիայում և հնարավորություն չի եղել ավելի շուտ անել քննարկումը․ «Դրա համար քննարկումը վաղն է, սրանով է պայմանավորված, որ նախագիծը չի ներառվել օրակարգում: Դա իմ որոշումով է նաև եղել, որ նախագիծը այս քառօրիայում չքննարկվի, որպեսզի հնարավորություն լինի վարչապետի գլխավորությամբ ևս մեկ անգամ քննարկելու»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

You may also like...