ԱՄՆ-ի օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել․ կա զոհ

Ամերիկյան Սքոթսդեյլ քաղաքի օդանավակայանում երկու ինքնաթիռների բախման հետևանքով՝ առնվազն մեկ մարդ է զոհվել, հայտնում է ABC-ն՝ հղում անելով ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությանը (FAA)։

«Մեկ մարդ զոհվել է, ևս մի քանիսը վիրավորվել են, երբ Bombardier Learjet-ը Սքոթսդեյլի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո դուրս է եկել թռիչքուղուց և բախվել Gulfstream 2100 բիզնես ինքնաթիռին», — ասվում է հրապարակման մեջ:

Նշվել է, որ Դաշնային ավիացիոն վարչությունը հետաքննություն կանցկացնի միջադեպի առնչությամբ։

You may also like...