Ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում հսկայական առաջընթաց կա. Թրամփ
Միացյալ Նահանգները հսկայական առաջընթաց է գրանցել Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ աշխատանքում:
Հաղորդավարը նախագահից հետաքրքրվել է, թե ինչպես է նա նախատեսում երկու կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերել։
«Կարծում եմ, որ դա տեղի կունենա։ Նաև կարծում եմ, որ մենք հսկայական առաջընթաց ենք գրանցել: Մենք աշխատում ենք ռուսների հետ, աշխատում ենք ուկրաինացիների հետ: Կարծում եմ՝ ինչ-որ բան կստացվի։ Հուսով եմ՝ այդպես է,- պատասխանել է Թրամփը։
Փետրվարի սկզբին ամերիկացի առաջնորդը հայտարարել էր թե՛ ուկրաինական, թե՛ ռուսական կողմերի հետ շփումների մասին։
Փետրվարի 9-ին նա հայտնել էր, որ հեռախոսով խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վերջինիս մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի հաստատել կամ հերքել դա, սակայն ավելի վաղ ասել է, որ Թրամփի թիմի՝ Սպիտակ տուն գալով, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև «բազմաթիվ տարբեր հաղորդակցություններ» են առաջացել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ նշել է, որ Կիևի և Վաշինգտոնի ներկայացուցիչներն աշխատում են Թրամփի հետ իրենց հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ նախագահի թիմից «լուրջ մարդիկ» այս շաբաթ կայցելեն Ուկրաինա։
