ՊՆ պատվիրակությունը Գերմանիայում մասնակցել է «Համատեղ լուծում-2025» զորավարժությանը (լուսանկարներ)

Օրերս ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ Փաշիկյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազա, որտեղ անցկացվում է «Համատեղ լուծում-2025» զորավարժությունը։

484.jpg (270 KB)
Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

491.jpg (309 KB)

«Բացի ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային հոսպիտալից՝ այս տարի առաջին անգամ զորավարժությանը մասնակցում է նաև ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ գումարտակի անձնակազմից կազմված ստորաբաժանումը, որը զորավարժության ընթացքում իրականացնում է հատուկ կարևորագույն օբյեկտների պահպանություն, դիվերսիոն հետախուզական խմբերի հայտնաբերում և ոչնչացում, ինչպես նաև վարժանքի սցենարից բխող այլ գործառույթներ։

489.jpg (238 KB)

Պատվիրակությունը ծանոթացել է անձնակազմի տեղակայման պայմաններին և դիտարկել զորավարժության ընթացքը։

488.jpg (409 KB)

ՊՆ ՌՈ պետի տեղակալ, գնդապետ Արթուր Ումրշատյանը շրջայց է կատարել ՌՈ ստորաբաժանման անձնակազմի ծառայության իրականացման տեղամասերով։

487.jpg (101 KB)

Կազմակերպված ամփոփիչ քննարկումների ընթացքում զորավարժության ղեկավարությունը և ԱՄՆ գործընկերները բարձր են գնահատել ՊՆ ստորաբաժանումների պատրաստվածության ու փոխգործակցության կազմակերպման մակարդակը»,- ասված է հաղորդագրության մեջ։

486.jpg (260 KB)485.jpg (164 KB)

You may also like...