Արփինե Սարգսյանն անդրադարձավ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքին
Ի՞նչ պատասխանատվություն պետք է ենթադրի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքը քրեական ոստիկանության աշխատակիցների համար։
«Կանխարգելման բաղադրիչը կարևոր է, բայց եթե խոսում ենք կանխարգելման մասին, պետք է նկատենք, որ ոստիկանության բոլոր ուղղությունները պատասխանատվություն ունեն այս հարցում, որովհետև տարածքի հետ աշխատող հիմնական օղակները հանդիսանում են համայնքային ոստիկանությունը, պարեկային ծառայությունն ու մնացյալ ստորաբաժանումները, օպերատիվ տվյալների կուտակման տրամաբանության մեջ կարևոր է, թե ինչպիսի շփում կա հանրության հետ, որպեսզի այս տեղեկատվությունը լինի շատ ավելի հասանելի ոստիկանությանը»,- ասաց նա։
Մերձավանում տեղի ուենցածի դեպքի մասով էլ նախարարը նկատեց․ «Մինչ դեպքի վրա հասնելը երկու կողմերի մասով էլ որոշակի քայլեր օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացման տրամաբանության մեջ են եղել, ընդհուպ կան հարուցված քրեական վարույթներ, բայց քանի որ տվյալ գործի շրջանակներում արդեն կա նախաձեռնված քրեական վարույթ, խուսափեմ դեպքի մանրամասներին գնահատական տալուց»։
Նա փաստեց․ «Պետք է փաստեմ, որ հանցավորության կանխարգելման մեթոդաբանության փոփոխության առումով խնդիր ունենք, ու այս տարի նոր ռազմավարություն ենք փոխելու, որպեսզի ոստիկանության ամբողջ համակարգը միտված լինի կանխարգելիչ աշխատանքներին»։
