ՀՀԿ-ի անունից պահանջում եմ հրապարակել ԵԱՀԿ ՄԽ առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պատասխանները․ Էդուարդ Շարմազանով
Նիկոլ, ՀՀԿ-ի անունից պահանջում եմ հրապարակել ԵԱՀԿ ՄԽ առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պատասխանները: Այս մասին գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
ՀՀԿ-ն մի քանի անգամ պահանջել է նրանից հրապարակել բոլոր փաստաթղթերը։
Ավելին.ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը 2022-ի ապրիլի 23-ին լրագրողներին առաջխրկել է պահանջել Նիկոլից հրապարակել 2019-ին ԵԱՀԿ Մինսկի համանախագահության կողմից իրեն առաջարկված փաթեթը։
ՀՀ առաջին նախագահի անունից ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը մի քանի անգամ պահանջեց հրապարակել բոլոր փաստաթղթերը։ Նման առաջարկ արվեց նաեւ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից։ Նիկոլը դա չարեց։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի անունից ես պահանջել ու պահանջում եմ Փաշինյանից հրապարակել 1994-ից սկսած պաշտոնական բոլոր առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պատասխանները։
Թող հրապարակի,որ հասարակությունը համոզվի, թե ինքը ինչպես է բերել պատերազմ ու հանձնել Արցախը։
Սա է մեր պահանջը,Նիկոլ։ Հրապարակայնացրու բոլոր փաստաթղթերը։ Մնացածը զավզակություն է»,- գրել է նա։
