Պուտինի հետ մտադիր եմ առաջիկայում հանդիպել Սաուդյան Արաբիայում. Թրամփ
Քիչ հավանական է և ոչ պրակտիկ, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ։
Հավանական չէ նաև, որ Ուկրաինան վերադառնա 2014թ. սահմաններին, գուցե կորսված որոշ տարածքներ վերադարձվեն։
Այս մասին իր ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Անդրադառնալով ՌԴ նախագահի հետ հանդիպմանը, Թրամփը նշել է.
«Պուտինի հետ մտադիր եմ ավելի հաճախ շփումներ ունենալ, նաև հանդիպել առաջիկայում Սաուդյան Արաբիայում»։
