Չի կարող ՀՀ տարածքով անցնել բեռ, որի պարունակության մասին Հայաստանի իրավասու մարմինները չիմանան․ Հովհաննիսյան
Եթե ադրբեջանական բեռները մուտք գործեն ՀՀ, Հայաստանի համար սկզբունքային կլինի՞, որ բեռները ստուգեն ՀՀ մաքսային ծառայողները:
Հովհաննիսյանը նշեց, որ նման թեմաների չի պատասխանի, քանի որ բանակցություններ են ընթանում, պայմանավորվածություններ ձեռք բերվելու դեպքում այդ մասին հանրությունը կտեղեկանա:
Այնուհետև նա հավելեց, որ չի կարող ՀՀ տարածքով անցնել բեռ, որի պարունակության, բովանդակության մասին ՀՀ իրավասու մարմինները չիմանան:
«Թե ինչ տեխնիկական միջոցներով կարվի, ՀՀ իրավասու մարմինն է իրականացնելու, և որ մարմինն է իրականացնելու՝ այս պահին քննարկվում է։ Այդ տեխնիկական հարցերը քննարկման սեղանին են»,- ասաց պատգամավորը։
Իսկ Եղոյանը նշեց. «ՀՀ տարածքով անցնող ցանկացած բեռ պետք է մի որոշակի, եթե չասենք՝ ստուգում, բայց վերահսկողության ենթարկվի: ՀՀ-ն պետք է իմանա, թե ինչ է իր տարածքով անցնում»:
