Մյունխեն մեկնող ԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռը վերադարձել է Վաշինգտոն

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Մյունխեն տեղափոխող ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Վաշինգտոն:

Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչին։

Նշվում է, որ վերադարձի պատճառը մեխանիկական անսարքությունն է եղել:

Ռուբիոն Գերմանիա և Մերձավոր Արևելք իր ուղևորությունը կշարունակի մեկ այլ օդանավով:

ԱՄՆ պետքարտուղարը փետրվարի 14-ին կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին:

You may also like...