Նոր քարտեզներ Գյումրու կանգառներում. տրանսպորտի ոլորտում փոփոխությունների մեկնարկը տրված է
Նոր քարտեզներ՝ Գյումրու կանգառներում: Տրանսպորտի ոլորտում փոփոխությունների մեկնարկը տրված է:
Այս մասին հայտնել են Գյումրու համայնքապետարանից:
Այսուհետ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի այն կանգառում, որտեղ կանգնած է, փակցված քարտեզի միջոցով տեղեկանալ, թե իր ցանկացած երթուղային փոխադրամիջոցին քանի րոպե է սպասելու և մինչև ժամը քանիսը կարող է սպասարկվել:
Այս պահին առկա քարտեզները կազմված են ձմեռային ժամանակացույցով: Դրանք փակցված են հիմնականում քաղաքի կենտրոնական հատվածներում: Հետագայում բոլոր կանգառները կունենան նման քարտեզներ:
Յուրաքանչյուր կանգառում փակցված է տվյալ ուղղությանը համապատասխան երթուղիների քարտեզ-ժամանակացույցը:
