Մյունխենում հանդիպել են Պապիկյանն ու Իտալիայի պաշտպանության նախարարը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 14-ին հանդիպել է Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոյի հետ:

չչ.jpg (334 KB)

Ինչպես հայտնել են ՊՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանը, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

չչչ.jpg (323 KB)չչչչչչ.jpg (259 KB)

Պաշտպանության նախարարներն ընդգծել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները, որոնց վերաբերյալ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ։

չչչչչչչչ.jpg (291 KB)

You may also like...