Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինվորների դիերը

Փոխանակման ժամանակ Ռուսաստան են վերադարձվել 45 զոհված ռուս զինվորների դիերը։

Այս մասին RBC-ին հայտնել է ռազմական գործողությունների հարցերով խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ, Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիեւը։

757 զոհված զինվորների մարմինները հանձնվել են Ուկրաինային։

Վերջին անգամ կողմերը մահացածների մարմինները փոխանակել են հունվարի վերջին։ Հունվարի 24-ին Ռուսաստանը վերադարձրել է զոհված զինծառայողների 49 դի, Ուկրաինան` 757։

You may also like...