Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Միջոցառմանը ներկա են գտնվել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, այլ երկրների առաջնորդներ և կառավարությունների ղեկավարներ:

Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետ Փաշինյանի մի շարք երկկողմ հանդիպումներ:

You may also like...