Եթե Մոսկվան բարեխղճորեն բանակցություններ չվարի, ապա Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու տարբերակը դեռ մնում է սեղանին․ Վենս

Միացյալ Նահանգները կարող է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել և գուցե դիմել ռազմական գործողությունների, եթե Մոսկվան չհամաձայնի Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրին, որը կերաշխավորի Կիևի երկարաժամկետ անկախությունը:

Այս մասին  The Wall Street Journal-ին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

«Եթե Մոսկվան բարեխղճորեն բանակցություններ չվարի, ապա Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու տարբերակը դեռ մնում է «սեղանին»։

Կան լծակների տնտեսական գործիքներ, կան, իհարկե, լծակների ռազմական գործիքներ: Կան մի շարք ձևակերպումներ, կոնֆիգուրացիաներ, բայց մենք մտածում ենք, որ Ուկրաինան ինքնիշխան անկախություն ունենա», — նշել է Ջեյ Դի Վենսը:

Վենսն ասել է, որ Թրամփը պատրաստ է դիտարկել բոլոր տարբերակները և բանակցությունների արդյունքում կարող է կնքվել գործարք, որը գուցե ցնցի շատերին:

«Նախագահ Թրամփը կարող է ասել՝ տեսեք, մենք սա չենք ուզում, գուցե դա մեզ դուր չգա, բայց մենք պատրաստ ենք հարցը կրկին դնել սեղանին, եթե պարզվի, որ ռուսները բանակցային լավ գործընկերներ չեն, կամ կան բաներ, որոնք շատ կարևոր են ուկրաինացիների համար, որոնք մենք կարող ենք ցանկանալ վերցնել սեղանից», — ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էին ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ հարցերը, կողմերը համաձայնության էին եկել հանդիպման ընթացքում բանակցություններ վարելու մասին։

You may also like...