Խուդաթյանն այցելել է «Հայավտոկայարան», ծանոթացել Կոտայքի երթուղային ցանցի նոր տրանսպորտին. լուսանկարներ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է «Հայավտոկայարան» ՓԲԸ։

«Նախարարը նախ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի, համայնքապետ Էդուարդ Բաբայանի հետ շրջայց է կատարել ավտոկայանի տարածքում։
Տեղում նաև «Հայավտոկայարան» ՓԲԸ տնօրեն Կարեն Գրիգորյանի մասնակցությամբ քննարկել են ավտոկայանի գործունեության հետ կապված հարցեր, ավտոկայանի զարգացման ծրագիրը։
Այնուհետև նախարարն այցելել է Կոտայքի մարզի միասնական երթուղիների ցանցը շահագործող ընկերության հավաքակայան, որտեղ ծանոթացել է ներկրված նոր տրանսպորտային միջոցներին, որոնք առաջիկա շաբաթվա մեջ արդեն կսպասարկեն մարզի բնակչությանը»,- ասված է նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ: