Հաքան Ֆիդանը եվ Մարկո Ռուբիոն քննարկել են Սիրիայում եվ Գազայում տեղի ունեցող իրադարձությունները

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը առաջին անձնական հանդիպումն է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն սոցիալական ցանցում արված հրապարակման մեջ, որի համաձայն՝ Ֆիդանի և Ռուբիոյի հանդիպումը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովի շրջանակում։

Իրենց առաջին դեմ առ դեմ հանդիպման ժամանակ Ֆիդանը և Ռուբիոն քննարկել են առևտրային հարաբերությունները, ներառյալ պաշտպանական արդյունաբերությունը, և երկկողմ այլ հարցեր, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակը, Գազայի հատվածում իրադարձությունները և Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը:

Նշվում է, որ Ֆիդանն ընդգծել է Գազայում մշտական հրադադարի կարևորությունը և ասել, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը պետք է լուծվի տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար:

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության հաստատմանն առնչվող իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարները։

You may also like...