Սարիկ Մինասյանի ավագանիները թաղեթաղ ման են գալիս ու մանիպուլացնում միամիտ ժողովրդին․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)

Սարիկ Մինասյանի ավագանիները թաղեթաղ ման են գալիս ու մանիպուլացնում միամիտ ժողովրդին: Այս մասին հայտարարել է Գյումրու քաղաքապետի թեկնածու, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։

«ՔՊ-ի ԺՊ-ն, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, շատ լավ հասկանալով, որ ՔՊ-ն Գյումրիում կատաստրոֆիկ ցածր վարկանիշ ունի, ավելի «խելացի» բան չի մտածել ժողովրդին մանիպուլացնելու համար, քան իր ավագանիներին թաղեթաղ ման տալը, որպեսզի սովորական, միամիտ ժողովրդին սրանք ասեն, իբրև, եթե Գյումրիում ընտրվի ընդդիմադիր քաղաքապետ, «Նիկոլը քաղաքի փողը չի տա», այսինքն, իբրև՝ Նիկոլը քաղաքին հասնող դոտացիան՝ բյուջեով հատկացված, չի տալու»,- ասել է նա։

Մխիթարյանը նշել է, որ Հայաստանում կան մի շարք համայնքներ, որոնց ղեկավարները ընդդիմադիր են ․«Ժողովո՛ւրդ ջան, ձեզ խաբում են։ Հայաստանում կան բազմաթիվ քաղաքներ ու համայնքներ, որոնք ունեն ընդդիմադիր քաղաքապետեր ու համայնքապետեր։

Օրինակ՝ Մասիսի քաղաքապետը, Կապանի քաղաքապետը, Գորիսի քաղաքապետը, Աբովյանի քաղաքապետը, Ապարանի քաղաքապետը, ու այդ քաղաքները բյուջեով նախատեսված գումարները ստաբիլ ստանում են, որովհետև այդ փողը Նիկոլն իր հոր տնից չի բերել, դա մեր բոլորի հարկերից գոյացած գումարն է, ու Նիկոլը չի կարող այդ փողը չտալ։ Եթե Նիկոլը կարող է ինչ-որ բան չտալ, ուրեմն թող թուրքին հող չտա»։

Հիշեցնենք, որ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը որոշում է ընդունել Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակցել Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում․

You may also like...