Էդվարդ Ասրյանը Մյունխենում մասնակցել է կլոր սեղան-փակ քննարկմանը, շփում ունեցել գործընկերների հետ

ԳԴՀ դաշնային զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Կարստեն Բրաուերի հրավերով Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը փետրվարի 14-ին պաշտոնակիցների հետ մասնակցել է կլոր սեղան-փակ քննարկմանը։

Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նաև ոչ ֆորմալ շփումներ է ունեցել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Արգենտինայի գործընկերների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահի հետ։

Հաջորդիվ Էդվարդ Ասրյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է նաև Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը։

You may also like...