Ինչպես պետական աջակցությամբ եվ մատչելի ձեռք բերել ագրոպարենային ոլորտի սարքավորումներ. Պապոյանը մանրամասնել է

Պետության աջակցությամբ ինչպե՞ս ձեռք բերել ագրոպարենային ոլորտի սարքավորումներ՝ մատչելի եղանակով:

Այս մասին սոցցանցի իր էջում խոսել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ ծրագիրը հնարավորություն է տալիս գյուղատնտեսներին և ագրովերամշակող արդյունաբերության ներկայացուցիչներին ձեռք բերել ժամանակակից սարքավորումներ, այդ թվում՝ ջերմատնային, սառնարանային և պահեստային տեխնոլոգիաներ, տեսակավորման և փաթեթավորման սարքեր, ինչպես նաև այլ կարևոր տեխնոլոգիաներ։

Լիզինգը տրամադրվում է մինչև 5 տարի մարման ժամկետով և 20% կանխավճարով։ Սուբսիդավորվում է ՀՀ դրամով տրամադրված լիզինգի 10, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 6 տոկոսային կետը, իսկ սահմանամերձ համայնքների բնակիչների համար՝ ՀՀ դրամով տրամադրված լիզինգի 12, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող սարքավորումները շահագործվելու են նույն վայրերում։

Այս ծրագրից արդեն իսկ օգտվել է 1201 քաղաքացի:

You may also like...