Սուրեն Պապիկյանն ու Ռուբեն Բրեկելմանսը քննարկել են Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հեռանկարները

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի հետ։

Ինչպես հայտնել են նախարարությունից, նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հեռանկարները։

սս.jpg (231 KB)

Կողմերը հեռանկարային են համարել ռազմական կրթության, վարժանքների, փորձի փոխանակման և այլ ուղղությունները։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։

You may also like...