Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահի հետ (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունից և կարևորել բիզնես կապերի խորացումը, ինչը լրացուցիչ ազդակ կհաղորդի տնտեսական հարաբերություններին:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:

Կարևորվել է խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
