Եվրոպային շտապ անհրաժեշտ է գործողությունների սեփական ծրագիր՝ Ուկրաինայի եվ մեր անվտանգության վերաբերյալ․ Լեհաստանի վարչապետ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը եվրոպական հանրությանը կոչ է արել անհապաղ ծրագիր մշակել Ուկրաինայի վերաբերյալ:

Այս մասին նա համապատասխան գրառում է կատարել X սոցիալական հարթակում:

«Եվրոպային շտապ անհրաժեշտ է գործողությունների սեփական ծրագիր՝ Ուկրաինայի և մեր անվտանգության վերաբերյալ: Այլապես, մեր ապագայի մասին որոշումներ կկայացնեն համաշխարհային մյուս խաղացողները:

Պարտադիր չէ, որ դա կհամապատասխանի մեր սեփական շահերին»,- գրել է Տուսկը:

Նա ընդգծել է, որ նման ծրագիրը պետք է պատրաստվի հիմա՝ առանց ժամանակ կորցնելու:

You may also like...