Նիկոլ Փաշինյանը եվ Անդրեյ Պլենկովիչը ՀՀ-Խորվաթիա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել

Մյունխենում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական ու տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։

տտ.jpg (455 KB)

Երկուստեք կարևորվել է առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ քայլերի իրականացումը, ինչպես նաև երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը։

տտտ.jpg (967 KB)

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման կարևորությունը և նշել Խորվաթիայի աջակցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության խորացման ու ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում։

տտտտտ.jpg (1024 KB)տտտտտտտտտ.jpg (867 KB)

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության ընթացքին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։

You may also like...