Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը խոսել է Հայաստանի Սահմանադրության մասին 

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մյունխենում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Մինսկի գործընթացի հետ կապված կառույցների լուծարման անհրաժեշտությունը:
Նրա խոսքով՝ «Դրանք անցյալի մնացորդներ են»:

Անդրադարձ է եղել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը:

Բայրամովը հերթական անգամ հայտարարել է, թե Հայաստանի Սահմանադրությունը «տարածքային պահանջներ» է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, որը  խոչընդոտ է «Խաղաղության գործընթացին»։

Նա նշել է, որ Հայաստանը պաշտպանական ոլորտում գործակցում է տարբեր երկրների հետ:

You may also like...