Քննարկվել են հաշմանդամություն ունեցող, տեղահանված եվ սահմանամերձ բնակավայրերում բնակվող կանանց հեռանկարները

«Ներառում Հայաստան» կրթական և սոցիալ-իրավական հասարակական կազմակերպության կողմից 2025 թվականի փետրվարի 15-ին Ծաղկաձորի մարիոթ հյուրանոցում կազմակերպվել էր՝ «Հայաստանում հաշմանդամություն ունեցող և տեղահանված կանանց ներգրավման, շահերի պաշտպանության խթանում խաղաղության և անվտանգության քննարկումներում» ծրագրի ամփոփիչ միջոցառումը պանելային քննարկման ձևաչափով` անդրադառնալով նաև  հաշմանդամություն ունեցող, տեղահանված և սահմանամերձ բնակավայրերում բնակվող կանանց հեռանկարներին և կարիքներին խաղաղության և անվտանգության համատեքստում:

17f11e34-a098-49c5-9edf-c6f827f0d81c.jpg (191 KB)

 Կարևորելով ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325 բանաձևի առանձնահատկությունն ու առաջնահերթությունը Հայաստանում, «Ներառում Հայաստան» ՀԿ-ն հանձնառել էր իրականացնել իրազեկման, ջատագովության գործընթացներ՝ շեշտը դնելով խաղաղության և անվտանգության քննարկումների և որոշումների կայացման մեջ հաշմանդամություն ունեցող, տեղահանված  և սահմանամերձ բնակավայրերում ապրող կանանց ներառման գործին:

d5678678-ad3f-4fae-9d76-bd9cae6bfcb7.jpg (101 KB)

Հիմք ընդունելով կառավարության, միջազգային կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմիննների,  հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև կառուցողական երկխոսությունները և կայուն համագործակցությունը, Կազմակերպության կողմից միջոցառմանը հրավիրված էին և մասնակցում էին ներկայացուցիչներ տարբեր պետական և հասարակական կազմակերպություններից։

ecc0b208-6c19-47d6-a041-40561fc963b4.jpg (203 KB)

Միջոցառումը հատկապես կարևոր էր Հայաստանում ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի շրջանակներում Գործողությունների ազգային ծրագրի իրականացման համար քննարկումնների, իրականացված ծրագերի վերաբերյալ փորձի փոխանակման, առավելությունների և բացթողումների ներկայացման համար։

Առանձնահատուկ կարևոր էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցության և սեփական համայնքներում իրականացված և իրականացվող ծրագրերի ներկայացման հանգամանքը, որը հնարավորություն տվեց մասնակիցներին քննարկելու հնարավոր երկխոսությունների ծավալման, աջակցության և համագործակցության մեխանիզմների իրականացման, համայնքերի խնդիրներին առավել գործնական մոտեցման դրսևորման համար։

You may also like...