Պետք է պատրաստ լինենք ձնամաքրման աշխատանքներին. Ավինյան
«Շատ կարևոր է, որ փետրվարի 20-ին կանխատեսվող ձյան տեղումների ժամանակ ամբողջ ծավալով պատրաստ լինենք ձնամաքրման աշխատանքներին:
Այս մասին երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նաև հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին, որ ստանձնեն իրենց բաժին պատասխանատվությունն ու օգնեն ձնամաքրման աշխատանքներում:
«Ձյան մաքրման աշխատանքները միայն Երևանի քաղաքապետարանի պատասխանատվությունը չէ, այդտեղ պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաև տնտեսվարողները, համատիրությունները։
Բոլորը պետք է պատրաստ լինեն։ Բոլորս գիտենք՝ փետրվարի 20-ին տեղումներ են լինելու»,- նշել է քաղաքապետը:
