Ուկրաինական հակամարտության կողմերը ստիպված կլինեն մի քանի «տհաճ որոշումներ» ընդունել․ Ֆիդան
Ուկրաինական հակամարտության կողմերը ստիպված կլինեն մի քանի «տհաճ որոշումներ» ընդունել Ուկրաինայի տարածքային ամբողջականության հետ կապված։Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության վերջին համաժողովի շրջանակներում։
«Իդեալական աշխարհում մենք, իհարկե, կցանկանայինք տեսնել, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանվի, և, ցավոք, պատերազմի այս պահին մենք պետք է որոշակի ընտրություն կատարենք, որոշ տհաճ որոշումներ կայացնենք:
Հիմա կողմերը փորձում են այս ընտրությունը կատարել:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ «հակամարտության երկու կողմերն էլ ունեն տարբեր նպատակներ և ցանկություններ», և հարցն այն է, թե «արդյոք ԱՄՆ միջնորդությունը կբավարարի հանդիպում կազմակերպելու համար» և սկսելու ուղիղ բանակցային գործընթացը։
