Քանի որ մենք կանգնած ենք Հայաստանի կողքին, Ադրբեջանը ձգտում է ապակայունացնել իրավիճակը Ֆրանսիայում․ Սիլվեն Մեյլար

Ֆրանսիայի Օրենսդիր ժողովի անդամ Սիլվեն Մեյլարը մեղադրել է Ադրբեջանին Ֆրանսիան ապակայունացնելու փորձի մեջ։

«Քանի որ մենք Հայաստանի կողքին ենք, Ադրբեջանը ձգտում է ապակայունացնել իրավիճակը դրսում, Ֆրանսիայում և մասնավորապես Նոր Կալեդոնիայում։

Մեզ չեն մոլորեցնում բռնապետ Ալիևի նպատակները։ Եվ մենք պայքարում ենք նրանց դեմ»,- ասել է ֆրանսիացի պատգամավորը։

You may also like...