Ադրբեջանի վարչապետն ու Իրանի փոխնախագահը քնարկել են Իրանով դեպի Նախիջեվան ճանապարհի կառուցման ընթացքը
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում փետրվարի 17-ին հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։
Ըստ ադրբեջանական կողմի՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև համագործակցության հեռանկարները տնտեսության, առևտրի, ներդրումների, տրանսպորտի և տարանցման, նավթագազային, էներգետիկ և հումանիտար ոլորտներում։
Նաև նշվում է, որ կողմերը վերանայել են Իրանի տարածքով Արևելյան Զանգեզուր-Նախիջևան տրանսպորտային ենթակառուցվածքի կառուցման, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման և այլ նախագծերի իրականացման ընթացքը։
Հիշեցնենք, Բաքուն շարունակում է Հայաստանից ճանապարհ պահանջել, որն Ադրբեջանը կկապի Նախիջևանին ու այն կլինի առանց մաքսային հսկողության ու անխոչընդոտ: Երևանն էլ պնդում է, որ այդ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո:
