Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի եվ Թուրքիայի մոտեցումները համընկնում են. Էրդողան

Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դիվանագիտական նախաձեռնությունը համընկնում է վերջին երեք տարիների ընթացքում այդ երկրի նկատմամբ պաշտոնական Անկարայի քաղաքականությանը:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Թրամփը նախաձեռնել է բանակցային գործընթացը: Այս մոտեցումը համահունչ է վերջին երեք տարիներին Թուրքիայի վարած քաղաքականությանը: Ստամբուլում կայացած բանակցությունները մեկնակետ էին այն կետերի համար, որոնք առավել մոտ են կողմերի միջև համաձայնության կայացման առումով»,- ասել է Էրդողանը:

You may also like...