Իրանում իմպիչմենտի գործընթաց է սկսվել էկոնոմիկայի եվ ֆինանսների նախարարի նկատմամբ

Իրանի խորհրդարանը հրապարակային նիստի ժամանակ իմպիչմենտի գործընթաց է սկսել էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Աբդոլնասեր Հեմմատիի նկատմամբ։

Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահության անդամ Ահմադ Նադերին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Աբդոլնասեր Հեմմատիի իմպիչմենտի ընթացակարգը, որի ծրագիրը ներկայացվել է Մեջլիսի նախագահությանը՝ էկոնոմիկայի հանձնաժողովի կողմից համապատասխան ստուգումների ավարտից հետո, հաստատվել է խորհրդարանի 91 պատգամավորի ստորագրությամբ», — մեջբերում է նրա խոսքը Իրանի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։

You may also like...